09:02  ,  23 հուլիսի, 2025

«Նոայի» գլխավոր մարզիչ․ Կփորձենք անակնկալ մատուցել մրցակցին

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշից» կրած 1:2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում, որը տեղի ունեցավ Աբովյանում։

«Ցանկանում եմ շնորհավորել «Ֆերենցվարոշին»։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք այսօր մեզ հետ էին։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին։

Իմ կարծիքով՝ լուրջ խաղ էր՝ լուրջ մակարդակի վրա։ Որոշ դրվագներում հաջողակ չէինք, ինչպես նաև որոշ իրավիճակներում կարող էինք ավելի լավ որոշումներ կայացնել։

Հաշիվը 1:2 է, և, ըստ իս, հաջորդ փուլ դուրս գալու հարցը դեռևս բաց է։ Կգնանք այնտեղ և կփորձենք անակնկալ մատուցել մրցակցին»,- ասել է Սանդրո Պերկովիչը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին։

«Նոայի» եւ «Ֆերենցվարոշի» դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում կմրցի խորվաթական «Ռիեկայի» եւ բուլղարական «Լուդոգորեցի» դիմակայության հաղթողի հետ։ Այս թիմերի առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News


  • Latest news