09:02 23 հուլիսի, 2025Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշից» կրած 1:2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում, որը տեղի ունեցավ Աբովյանում։
«Ցանկանում եմ շնորհավորել «Ֆերենցվարոշին»։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք այսօր մեզ հետ էին։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին։
Իմ կարծիքով՝ լուրջ խաղ էր՝ լուրջ մակարդակի վրա։ Որոշ դրվագներում հաջողակ չէինք, ինչպես նաև որոշ իրավիճակներում կարող էինք ավելի լավ որոշումներ կայացնել։
Հաշիվը 1:2 է, և, ըստ իս, հաջորդ փուլ դուրս գալու հարցը դեռևս բաց է։ Կգնանք այնտեղ և կփորձենք անակնկալ մատուցել մրցակցին»,- ասել է Սանդրո Պերկովիչը։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին։
«Նոայի» եւ «Ֆերենցվարոշի» դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում կմրցի խորվաթական «Ռիեկայի» եւ բուլղարական «Լուդոգորեցի» դիմակայության հաղթողի հետ։ Այս թիմերի առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0:0:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.