00:00  ,  17 հուլիսի, 2025

Բակայոկոն տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ»

Բելգիան ներկայացնող 22-ամյա հարձակվող Ժոան Բակայոկոն հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից» տեղափոխվեց գերմանական «ՌԲ Լայպցիգ», հաղորդում է ակումբի կայքը։

Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր։ Բակայոկոն հանդես կգա 9 համարի խաղաշապիկով։

Բակայոկոն «ՊՍՎ Էյնդհովենի» սան է։ Ակումբի գլխավոր թիմում նա մասնակցել է 131 հանդիպման, խփել է 33 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում, դարձել է Նիդերլանդների կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news