Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև։
Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը, հաղորդում է ՀՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել փոխըմբռնում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շուրջ, ներառյալ համատեղ մրցաշարերի և վերապատրաստման միջոցառումների կազմակերպումը։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու երկու ֆեդերացիաների միջև արդեն իսկ գոյություն ունեցող սերտ և գործընկերային հարաբերությունները՝ հանուն հեծանվասպորտի ոլորտում արդյունավետ և երկարաժամկետ համագործակցության։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի
17:31 , 6 նոյեմբերի