00:42 9 հուլիսի, 2025Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև։
Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը, հաղորդում է ՀՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել փոխըմբռնում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շուրջ, ներառյալ համատեղ մրցաշարերի և վերապատրաստման միջոցառումների կազմակերպումը։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու երկու ֆեդերացիաների միջև արդեն իսկ գոյություն ունեցող սերտ և գործընկերային հարաբերությունները՝ հանուն հեծանվասպորտի ոլորտում արդյունավետ և երկարաժամկետ համագործակցության։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.