18:50  ,  8 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Կարեն Խաչանովը պարտվեց Թեյլոր Ֆրիցին

Աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Հայ թենիսիստի մրցակիցը աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցն էր, որը առավելության հասավ 6:3, 6:4, 1:6, 7:6 (7:4) հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 37 րոպե։

Կիսաեզրափակիչում Թեյլոր Ֆրիցի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ աշխարհի 61-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News