18:50 8 հուլիսի, 2025Աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Հայ թենիսիստի մրցակիցը աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցն էր, որը առավելության հասավ 6:3, 6:4, 1:6, 7:6 (7:4) հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 37 րոպե։
Կիսաեզրափակիչում Թեյլոր Ֆրիցի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ աշխարհի 61-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի դիմակայության հաղթողը։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.