18:02  ,  6 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Ֆրիցը դուրս եկավ քառորդ եզրափակիչ եւ կմրցի Խաչանովի հետ

Աշխարհի 5-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Չորրորդ շրջանում ամերիկացի թենիսիստի մրցակիցը աշխարհի 44-րդ ռակետ, ավստրալացի Ջորդան Թոմփսոնն էր, որը 1:6, 0:3 հաշվի ժամանակ երկրորդ սեթում վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել պայքարը։ Մրցախաղը տեւեց 41 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Թեյլոր Ֆրիցը կմրցի աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News