18:02 6 հուլիսի, 2025Աշխարհի 5-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Չորրորդ շրջանում ամերիկացի թենիսիստի մրցակիցը աշխարհի 44-րդ ռակետ, ավստրալացի Ջորդան Թոմփսոնն էր, որը 1:6, 0:3 հաշվի ժամանակ երկրորդ սեթում վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել պայքարը։ Մրցախաղը տեւեց 41 րոպե։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Թեյլոր Ֆրիցը կմրցի աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.