81 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
Ռուդիկ Եղիազարյանը «Արարատի» կազմում հանդես է եկել 1964–1971 թվականներին։ 1965-ին թիմի հետ նվաճել է ԽՍՀՄ առաջին խմբի ոսկե մեդալը՝ ապահովելով վերադարձ Բարձրագույն խմբում։ Ընդհանուր առմամբ, նա «Արարատի» կազմում անցկացրել է 155 խաղ և խփել 12 գոլ։
Իր կարիերայի ընթացքում նա ներկայացրել է նաև Գյումրու «Շիրակը», Դոնեցկի «Շախտյորը» և Դուշամբեի «Պամիրը»։
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը խորին ցավակցություն է հայտնում Ռուդիկ Եղիազարյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի