19:17  ,  2 հուլիսի, 2025

Իսպանիայի հավաքականի խաղացողը տեղափոխվեց «Աթլետիկո»

Իսպանիայի հավաքականի վինգեր Ալեքս Բաենան «Վիլյառեալից» տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում է ակումբի կայքը։

23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս։

Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի համար «Աթլետիկոն» վճարել է 45 միլիոն եվրո։

Իսպանիայի անցած առաջնությունում Ալեքս Բաենան մասնակցել է 32 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news