17:51  ,  2 հուլիսի, 2025

Բրազիլիայի հավաքականի հարձակվողը միացավ «Չելսիին»

Բրազիլիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Ժոաո Պեդրոն անգլիական «Բրայթոնից» տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2033թ․ հունիս, հաղորդում է լոնդոնյան ակումբի կայքը։ Ֆուտբոլիստը ԱՄՆ-ում կմիանա «Չելսիին» բրազիլական «Պալմեյրասի» դեմ աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 58,5 միլիոն եվրո։

Անգլիայի անցած առաջնությունում Ժոաո Պեդրոն մասնակցել է 27 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news