Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության երկրորդ փուլը` Մալայզիայի Մեծ մրցանակի մրցարշավը հորդառատ անձրեւի պատճառով ընդհատվել է եւ 45 րոպե դադարից հետո վերսկսվելէ 9-րդ շրջանից: Ընդհատման հիմնական պատճառը ցածր տեսանելիությունն է:
Առաջին երկու տեղերը զբաղեցնում են «Մաքլարենի» արշավորդներ Լյուիս Հեմիլթոնն ու Ջենսոն Բատոնը: Բոլոր բոլիդների վրա տեղադրվել են անձրեւային անվադողեր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում