13:46  ,  8 դեկտեմբերի, 2012

Նաիրա Հարությունյանը չորրորդն է

Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության կանանց +75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նաիրա Հարությունյանը պոկում վարժությունում 97 կգ արդյունքով գրավել է երկրորդ տեղը, հրում վարժությունում 117 կգ արդյունքով զբաղեցրել է չորրորդ տեղը։ Երկամարտի արդյունքը՝ 214 կգ, չորրորդն է։ 22-ամյա Նաիրա Հարությունյանի անձնական քաշը 97 կգ է։

Հաղթող է դարձել ռուսաստանցի Յուլյա Կաչաեւան՝ 262 կգ (115+147)։ Նրա անձնական քաշը 95 կգ է։

Այս քաշային կարգի А խմբում հայտավորված է եղել չորս մասնակից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս