Կրասնոդարում անցկացվող սամբոյի «Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 9 մեդալ։
Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Կարեն Սարգսյանը։ Կառլեն Մահինյանը 71 կգ-ում արժանացավ արծաթե մեդալի, Դավիթ Աբրահամյանը նույն քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր, Ալեքս Ստեփանյանը արծաթե մեդալ նվաճեց 79 կգ-ում, Արման Մանուկյանը +98 քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի, հաղորդում է ՀՍՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Երկուական արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցին նաեւ մարտական սամբիստները․
58 կգ՝ Գևորգ Գոգինյան - բրոնզ
64 կգ՝ Մայիս Ներսիսյան - արծաթ
71 կգ՝ Արսեն Ավետիսյան - բրոնզ
98 կգ՝ Արման Ավանեսյան - արծաթ
Հայաստանի թիմին ուղեկցում էին մարզիչ Վովիկ Խոջայանը և պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:22 , 19 հոկտեմբերի
12:05 , 19 հոկտեմբերի
11:28 , 19 հոկտեմբերի
10:44 , 19 հոկտեմբերի
10:17 , 19 հոկտեմբերի
09:21 , 19 հոկտեմբերի 
01:03 , 19 հոկտեմբերի 
00:40 , 19 հոկտեմբերի 
22:12 , 18 հոկտեմբերի 
22:01 , 18 հոկտեմբերի