09:02 29 հունիսի, 2025Կրասնոդարում անցկացվող սամբոյի «Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 9 մեդալ։
Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Կարեն Սարգսյանը։ Կառլեն Մահինյանը 71 կգ-ում արժանացավ արծաթե մեդալի, Դավիթ Աբրահամյանը նույն քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր, Ալեքս Ստեփանյանը արծաթե մեդալ նվաճեց 79 կգ-ում, Արման Մանուկյանը +98 քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի, հաղորդում է ՀՍՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Երկուական արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցին նաեւ մարտական սամբիստները․
58 կգ՝ Գևորգ Գոգինյան - բրոնզ
64 կգ՝ Մայիս Ներսիսյան - արծաթ
71 կգ՝ Արսեն Ավետիսյան - բրոնզ
98 կգ՝ Արման Ավանեսյան - արծաթ
Հայաստանի թիմին ուղեկցում էին մարզիչ Վովիկ Խոջայանը և պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.