10:32  ,  27 հունիսի, 2025

Անդրիյա Դրագոյևիչը միացել է «Ուրարտուին»

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել Չեռնոգորիան ներկայացնող 33-ամյա դարպասապահ Անդրիյա Դրագոևիչի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

 Անդրիյան կարիերայի մեծ մասն անցկացրել է Հայաստանի առաջնությունում՝ հանդես գալով «Ալաշկերտի», Երևանի «Արարատի» և «Փյունիկի» կազմերում, նաև բոսնիական «Վելեզի», Մոնտենեգրոյի «Ֆուչիչի» և այլ թիմերի կազմերում։

 Ֆուտբոլիստը «Ուրարտուին» է միացել «Վեստ Արմենիայից», որի կազմում անցկացրել է 2024/25 մրցաշրջանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում