01:11  ,  8 դեկտեմբերի, 2012

Տիգրան Կարապետյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրանը Կարապետյանը 85 կգ քաշային կարգում երկամարտի 342 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալը: Պոկում վարժությունում Տիգրան Կարապետյանը ցույց է տվել 153 կգ, հրում վարժությունում` 189 կգ: Հաղթող է դարձել ռուսաստանցի Ալբերտ Սայախովը` 370 կգ (170+200):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով