15:15  ,  14 հունիսի, 2025

«Նապոլիի» նորեկը

20-ամյա իտալացի պաշտպան Լուկա Մարիանուչին «Էմպոլիից» տեղափոխվեց Իտալիայի չեմպիոն «Նապոլի», հաղորդում է նեապոլյան ակումբի կայքը։

Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։

Իտալիայի անցած առաջնությունում Լուկա Մարիանուչին մասնակցել է 18 հանդիպման, Իտալիայի գավաթի խաղարկության 6 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։

«Էմպոլին» դուրս է մնացել Ա Սերիայից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news