22:26  ,  12 հունիսի, 2025

Վալերի Կարպինը գլխավորեց Մոսկվայի «Դինամոն»

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը գլխավորեց Մոսկվայի «Դինամոն», հաղորդում է championat.com-ը։ Նա կհամատեղի երկու պաշտոնը։ 56-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028 թվական։ Կարպինի տարեկան աշխատավարձը կկազմի 2,5 միլիոն եվրո։

Կարպինի նախորդ ակումբը եղել է «Ռոստովը», որը նա գլխավորել է 2017 - 2021-ին եւ 2022-2025-ին։

Ռուսաստանի ավարտված առաջնությունում «Դինամոն» գրավել է 5-րդ, «Ռոստովը»՝ 8-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում