20:28  ,  4 հունիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Փարիզում շարունակվող Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Իտալացի թենիսիստը 6:1, 7:5, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 62-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Յանիկ Սիները կմրցի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի եւ աշխարհի 6-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի դիմակայության հաղթողի հետ։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news