00:16  ,  4 հունիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Ալկարասը կիսաեզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Փարիզում անցկացվող Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը 6:0, 6:1, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 34 րոպե։

Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետին, որը 6:2, 4:6, 7:5, 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 16-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News