Արարատյան դաշտավայրի մայրուղիներում անցկացվել է խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը տարբեր տարիքային խմբերի 70 մարզիկ - մարզուհիների մասնակցությամբ:
Քառօրյա մրցումների երթուղիները տարբեր էին. Էջմիածին - Ակնալիճ -Էջմիածին (25 կմ, անջատ մեկնարկ), Էջմիածին - Ակնալիճ - Սարդարապատ - Էջմիածին (70 կմ, խմբային մրցավազք), Արտաշատի խճուղի - Ավշար - Արտաշատի խճուղի (80 կմ, պատանիներ, աղջիկներ), Հրազդանի կիրճ - Փափազյան փողոց (4 կմ, անջատ մեկնարկ), հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճեցին Վահե Վիրաբյանը և Անի Ավագյանը, որոնք հաղթող ճանաչվեցին երեքական փուլերում: Առաջինը ճանաչվեցին նաև երիտասարդներ Մարտին Շարբաթյանը, Գարեգին Շահվերդյանը, Ալեն Միրզոյանը, պատանիներ Էդվարդ Գրիգորյանը և Դավիթ Մաթևոսյանը:
Հունիսի 19-22-ը կանցկացվի հրապարակային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի
17:31 , 6 նոյեմբերի