Խճուղային հեծանվավազքի Հայաստանի չեմպիոնները

00:02   4 հունիսի, 2025

Արարատյան դաշտավայրի մայրուղիներում անցկացվել է խճուղային հեծանվավազքի  Հայաստանի առաջնությունը տարբեր տարիքային խմբերի 70 մարզիկ - մարզուհիների մասնակցությամբ:

Քառօրյա մրցումների երթուղիները տարբեր էին.   Էջմիածին - Ակնալիճ -Էջմիածին (25 կմ, անջատ մեկնարկ), Էջմիածին - Ակնալիճ - Սարդարապատ - Էջմիածին (70 կմ, խմբային մրցավազք), Արտաշատի խճուղի  - Ավշար - Արտաշատի խճուղի (80 կմ, պատանիներ, աղջիկներ), Հրազդանի կիրճ - Փափազյան փողոց (4 կմ, անջատ մեկնարկ), հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճեցին  Վահե Վիրաբյանը և Անի Ավագյանը, որոնք հաղթող ճանաչվեցին երեքական փուլերում: Առաջինը ճանաչվեցին նաև երիտասարդներ Մարտին Շարբաթյանը, Գարեգին Շահվերդյանը, Ալեն Միրզոյանը, պատանիներ Էդվարդ Գրիգորյանը և Դավիթ Մաթևոսյանը:

Հունիսի 19-22-ը կանցկացվի հրապարակային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.