Երբ բարձրացրի Ռուսաստանի գավաթը, անչափ երջանիկ էի, երազանքս իրականություն դարձավ։ Հայաստանի հավաքականի հետ կփորձենք լավ հանդիպումներ անցկացնել առաջիկա 2 ընկերական խաղերում եւ դրական արդյունք ցույց տանք։ Մեզ այդ հաղթանակները պետք են։
Այս մասին ասել է Ֆուտբոլի Հայաստանի հավաքակի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Ֆուտբոլի ակադեմիայի բացօթյա լողավազանի տարածքում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մեծարման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումը նվիրված էր ազգային հավաքականի այն խաղացողներին, ովքեր 2024/25 մրցաշրջանում իրենց ակումբների կազմում դարձել են ազգային առաջնությունների չեմպիոններ:
Ֆեդերացիան մրցանակներ հանձնեց «Նոայի» կազմում Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր դարձած Հովհաննես Համբարձումյանին, Արտակ Դաշյանին, Գոռ Մանվելյանին, Սերգեյ Մուրադյանին, «Շերիֆի» կազմում Մոլդովայի գավաթակիր դարձած Արթուր Սերոբյանին, «Կրասնոդարի» կազմում առաջին անգամ Ռուսաստանի չեմպիոն հռչակված Էդուարդ Սպերցյանին, «Լեգիայի» կազմում Լեհաստանի գավաթը նվաճած Վահան Բիչախչյանին:
«Ռուսաստանի չեմպիոն դառնալը ինձ եւ թիմիս համար երազանք էր, որին երկար ենք գնացել։ Մրցաշրջանը շատ բարդ տրվեց մեզ, փառք Աստծո, մեզ հաջողվեց նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Մենք այս հաղթանակին հասանք հավատի, ցույց տված բնավորության շնորհիվ եւ երկրպագուների մեծ աջակցությամբ։ Երբ բարձրացրի գավաթը, անչափ երջանիկ էի. երազանքս իրականություն դարձավ։
Հայաստանի հավաքականի կազմում իմ առաջին հավաքն եմ անցնուն նոր գլխավոր մարզիչի հետ: Պատրաստվում ենք 2 ընկերական խաղերին, որոնք չպետք է դիտարկենք որպես ընկերական եւ պետք է փորձենք լավ խաղ ցուցադրել ու հաղթել։ Մեզ այդ հաղթանակները պետք են։
Ինչ վերաբերում է իմ եվրոպական ակումբ տեղափոխվելուն, դեռ ժամանակ կա։ Բոլորը գիտեն, որ ես ցանկանում եմ տեղափոխվել Եվրոպա։ Դեռ կոնկրետ առաջարկ չունեմ»,- ասաց Էդուարդ Սպերցյանը։
Ազգային հավաքականի անդամները ֆեդերացիայի կողմից պարգեւատրվեցին անվանական հուշանվերներով, որոնք հանձնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

10:16 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի