21:02  ,  1 հունիսի, 2025

Ուսման Դեմբելեն՝ Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգայի հաղթող, Ֆրանսիայի չեմպիոն եւ գավաթակիր ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

28-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Մյունխենում տեղի ունեցած եզրափակիչում ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթել է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերին», Դեմբելեն դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել ՊՍԺ-ի 19-ամյա ֆրանսիացի եզրային հարձակվող Դեզիրե Դուեն, որը եզրափակիչում դարձել էր 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։

Изображение

Անցած մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացող էր ճանաչվել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում