11:25  ,  7 դեկտեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյանը՝ 2012թ. Ուկրաինայի առաջնության լավագույն լեգեոնական

«Украинский футбол» թերթի անցկացրած հարցման արդյունքում Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 2012թ. լավագույն լեգեոնական, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ըստ ուկրաինական թերթի ընթերցողների՝ 2012թ. լավագույն մարզիչն ու դարպասապահը նույնպես ներկայացնում է «Շախտյորը»: Ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուն ճանաչվել է լավագույն մարզիչ, իսկ Ուկրաինայի ազգային հավաքական խաղացող Անդրեյ Պյատովը՝ լավագույն դարպասապահ: Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ուկրաինայի հավաքականի եւ «Դնեպրի» կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի եւ դարձել է 18 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում