11:05  ,  7 դեկտեմբերի, 2012

Սերգեյ Նագորնյակ. Մխիթարյանը կեցցե, բայց նա պետք է մեծ աշխատանք կատարի յուրաքանչյուր խաղում

Ուկրաինայի առաջնության առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստը Վիլիանն էր, հայտարարել է Ուկրաինայի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Նագորնյակը: Ուկրաինացի հարձակվողն ամփոփել է Ուկրաինայի առաջնության առաջին շրջանը:

«Ուկրաինայի առաջնության առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստը Վիլիանն էր, իսկ լավագույն թիմը՝ «Շախտյորը»: Առանձնացնում եմ Վիլիանին, քանի որ նա, չգտնվելով լավ մարզավիճակում, կարող է հիանալի հատված անցկացնել խաղի ժամանակ: Հենրիխ Մխիթարյանը կեցցե: Սակայն ավելի արդյունավետ խաղալու համար Հենրիխը պետք է մեծ աշխատանք կատարի յուրաքանչյուր խաղում»,- Նագորնյակի խոսքը փոխանցում է gazeta.ua-ն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության մեկնարկային 18 տուրերում 23-ամյա Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի եւ խփել է 18 գնդակ: Նա վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Երկրորդ տեղում գտնվող նիգերիացի հարձակվող Բրաուն Իդեյեն («Դինամո» Կիեւ) դարձել է 13 գոլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ