Ուկրաինայի առաջնության առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստը Վիլիանն էր, հայտարարել է Ուկրաինայի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Նագորնյակը: Ուկրաինացի հարձակվողն ամփոփել է Ուկրաինայի առաջնության առաջին շրջանը:
«Ուկրաինայի առաջնության առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստը Վիլիանն էր, իսկ լավագույն թիմը՝ «Շախտյորը»: Առանձնացնում եմ Վիլիանին, քանի որ նա, չգտնվելով լավ մարզավիճակում, կարող է հիանալի հատված անցկացնել խաղի ժամանակ: Հենրիխ Մխիթարյանը կեցցե: Սակայն ավելի արդյունավետ խաղալու համար Հենրիխը պետք է մեծ աշխատանք կատարի յուրաքանչյուր խաղում»,- Նագորնյակի խոսքը փոխանցում է gazeta.ua-ն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության մեկնարկային 18 տուրերում 23-ամյա Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի եւ խփել է 18 գնդակ: Նա վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Երկրորդ տեղում գտնվող նիգերիացի հարձակվող Բրաուն Իդեյեն («Դինամո» Կիեւ) դարձել է 13 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 24 հոկտեմբերի
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի