09:30  ,  7 դեկտեմբերի, 2012

Ֆերնանդինյո. Հունվարին կհեռանամ «Շախտյորից» եւ կտեղափոխվեմ Մանչեսթեր

Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանամ «Շախտյորից», հայտարարել է Բրազիլիայի ազգային հավաքականի թեկնածու Ֆերնանդինյոն: 27-ամյա բրազիլացու խոսքով՝ ինքը կարիերան շարունակելու է Մանչեսթերում:

«Հունվարին կհեռանամ «Շախտյորից» եւ պայմանագիր կկնքեմ անգլիական ակումբի հետ: Կխաղամ Մանչեսթերում»,- Ֆերնանդինյոյի խոսքը մեջբերում է Calcionews24-ը:

Ֆուտբոլիստը չի մանրամասնել, թե Մանչեսթերի ո՞ր թիմում է շարունակելու կարիերան: Ֆերնանդինյոն 2007-ին բրազիլական «Աթլետիկո Պարանենսեից» է տեղափոխվել «Շախտյոր»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ