09:30 7 դեկտեմբերի, 2012Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանամ «Շախտյորից», հայտարարել է Բրազիլիայի ազգային հավաքականի թեկնածու Ֆերնանդինյոն: 27-ամյա բրազիլացու խոսքով՝ ինքը կարիերան շարունակելու է Մանչեսթերում:
«Հունվարին կհեռանամ «Շախտյորից» եւ պայմանագիր կկնքեմ անգլիական ակումբի հետ: Կխաղամ Մանչեսթերում»,- Ֆերնանդինյոյի խոսքը մեջբերում է Calcionews24-ը:
Ֆուտբոլիստը չի մանրամասնել, թե Մանչեսթերի ո՞ր թիմում է շարունակելու կարիերան: Ֆերնանդինյոն 2007-ին բրազիլական «Աթլետիկո Պարանենսեից» է տեղափոխվել «Շախտյոր»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.