01:01  ,  27 մայիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի առաջին ռակետի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հաղթանակով մեկնարկեց Փարիզում անցկացվող Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Իտալացի թենիսիստը 6:4, 6:3, 7:5 հաշվով առավելության հասավ աշխարհի 75-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Արթուր Ռինդերկնեշի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 16 րոպե։

Երկրորդ շրջանում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի 166-րդ ռակետ, ֆրանսիացի Ռիշար Գասկեն։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News