21:05  ,  25 մայիսի, 2025

Պրեմիեր լիգա․ Վերջին տուրի բոլոր արդյունքներն ու վերջնական մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունում տեղի ունեցան վերջին տուրի հանդիպումները։

Անցած տարվա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում 2:0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին» եւ 71 միավորով գրավեց երրորդ տեղը։

Նորընծա չեմպիոն տանը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց «Քրիսթալ Փելասի» հետ եւ առաջնությունն ավարտեց 84 միավորով։

Երրորդ տարին անընդմեջ փոխչեմպիոն դարձած «Արսենալը» 2:1 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին» եւ վաստակեց 74 միավոր։

«Չելսին» 1:0 հաշվով պարտության մատնեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ 69 միավորով չորրորդն է։ 5-րդ տեղը գրավեց եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց նաեւ 66 միավոր վաստակած «Նյուքասլ Յունայթեդը»։

Պրեմիեր լիգան լքեցին «Լեսթեր Սիթին», «Իպսվիչը» եւ «Սաութհեմփթոնը»։

Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր

«Լիվերպուլ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:1 (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» - «Արսենալ»՝ 1:2 (տեսանյութ)

«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2 (տեսանյութ)

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Չելսի»՝ 0:1 (տեսանյութ)

«Բորնմուտ» - «Լեսթեր Սիթի»՝ 2:0

 «Իպսվիչ» - «Վեստ Հեմ»՝ 1:3

 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 2:0

«Նյուքասլ Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 0:1

 «Տոտենհեմ» - «Բրայթոն»՝ 1:4

«Վուլվերհեմփթոն» - «Բրենթֆորդ»՝ 1։1

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում