Իտալիայի առաջնության նախավերջին տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց Հռոմի «Լացիոյի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի 2:2 հաշվով։
Առաջին խաղակեսի երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» գերմանացի պաշտպան Յան Բիսեկը։ 76-րդ րոպեին պատասխան գոլը խփեց իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին հաշվի մեջ առաջ մղեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսի գոլը 80-րդ րոպեին։ Սակայն հիմնական ժամանակի վերջին րոպեին Պեդրոն 11-մետրանոցից դուբլ ձեւակերպեց։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ավելացված առաջին րոպեին։
«Ինտերը» 78 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր հետ առաջատար «Նապոլիից», որն արտագնա խաղում 0:0 հաշվով ոչ ոքի խաղաց «Պարմայի» հետ։
Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր
«Ինտեր» - «Լացիո»՝ 2:2 (տեսանյութ)
Յան Բիսեկ, 45+2, Դենզե Դյումֆրիս, 80 - Պեդրո Ռոդրիգես, 76, 90, 11մ
«Պարմա» - «Նապոլի»՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի