11:39  ,  16 մայիսի, 2025

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»  Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը 28-րդ անգամ նվաճելու առթիվ։

Լա Լիգայի 36-րդ տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին» եւ առաջնության ավարտից երկու տուր առաջ 7 միավոր առաջ անցել փոխչեմպիոն դարձած «Ռեալին»։

Այս մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճել է նաեւ Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը՝ եզրափակիչներում հաղթելով «Ռեալին»։

Պատմության մեջ երկրորդ անգամ կատալոնական թիմը մեկ մրցաշրջանում նվաճեց բոլոր ազգային տիտղոսները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English