«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճեց երկրի չեմպիոնական տիտղոսը։
Լա Լիգայի առաջնության 36-րդ տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Էսպանյոլին» եւ հաղթեց 2:0 հաշվով։
53-րդ րոպեին աչքի ընկավ Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը (տեսանյութ)։
Ավելացված 6-րդ րոպեին «Բարսելոնայի» երկրորդ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը (տեսանյութ)։
«Բարսելոնան» 85 միավորով ապահովեց առաջին տեղը եւ 28-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն։ Երկրորդ տեղում գտնվող «Ռեալը» հետ է 7 միավոր։
Նախորդ անգամ կատալոնական թիմը Լա Լիգայի տիտղոսը նվաճել էր 2023-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի