23:54  ,  13 մայիսի, 2025

«Մասթերս»․ Յանիկ Սիները քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Հռոմում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Իտալացի թենիսիստը չորրորդ շրջանում 7:6 (7:2), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 18-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 18 րոպե։

Յանիկ Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդի եւ աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարի դիմակայության հաղթողը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news