Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 36-րդ տուրում նորընծա չեմպիոն «Լիվերպուլն» ընդունեց փոխչեմպիոն «Արսենալին»։ Հանդիպման մեկնարկից առաջ լոնդոնյան թիմը պատվո միջանցք կազմեց չեմպիոնների համար։
Մրցախաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:
20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Լիվերպուլի» հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն։ Մեկ րոպե անց դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։
Երկրորդ խաղակեսում իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմին պարտությունից փրկեցին բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելիի եւ իսպանացի Միկել Մերինոյի գոլերը։
«Լիվերպուլը» վաստակել է 83 միավոր, «Արսենալը» 68 միավորով երկրորդն է։
Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր
«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 2:2 (տեսանյութ)
Կոդի Գակպո, 20, Լուիս Դիաս, 21 - Գաբրիել Մարտինելի, 47, Միկել Մերինո, 70
Հեռացում՝ Միկել Մերինո, 79, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի