18:53  ,  10 մայիսի, 2025

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել կարատեի Եվրոպայի առաջնությունում (ֆոտո)

Գոռ Ներսիսյանը նվաճել է անկախ Հայաստանի առաջին մեդալը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնություններում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնությունում Գոռ Ներսիսյանը կումիտեի -84 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր։

Բրոնզե մեդալ է նվաճել նաեւ 19-ամյա Յուրա Զալյանը։ 60 կգ քաշայինների պայքարում Զալյանը բրոնզե մեդալի համար մենամարտում առավելության է հասել Կոսովոյի ներկայացուցչի նկատմամբ:

Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությանը մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում