18:53 10 մայիսի, 2025Գոռ Ներսիսյանը նվաճել է անկախ Հայաստանի առաջին մեդալը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնություններում:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնությունում Գոռ Ներսիսյանը կումիտեի -84 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր։
Բրոնզե մեդալ է նվաճել նաեւ 19-ամյա Յուրա Զալյանը։ 60 կգ քաշայինների պայքարում Զալյանը բրոնզե մեդալի համար մենամարտում առավելության է հասել Կոսովոյի ներկայացուցչի նկատմամբ:
Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությանը մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.