Ուզբեկստանի Նամանգան քաղաքում անցկացվող հրապարակային հեծանվավազքի SILK WAY NAMANGAN CL2 միջազգային մրցաշարում Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ, Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Արթուր Վարելջյանը, սկրեչ մրցաձևում նվաճել է ոսկե մեդալ։
Այս մրցաձևում մասնակցել են հեծանվորդներ Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ադրբեջանից և Լատվիայից։
Օմնիում մրցաձևում Արթուր Վարելջյանը գրավել է երրորդ տեղը։
Հայաստանի հեծանվասպորտի մեծահասակների հավաքականի կազմում Նամանգանում հանդես է գալիս նաև Վահե Վիրաբյանը («Հայաստան» մարզական միություն)։ Տղաներին ուղեկցում է Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ավագ մարզիչ Դավիթ Մկրտչյանը։
Մայիսի 12-ին Հայաստանի թիմը մեկնելու է Ղազախստան հրապարակային հեծանվասպորտի եւս մեկ մրցաշարի։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի
17:31 , 6 նոյեմբերի