19:23 9 մայիսի, 2025Ուզբեկստանի Նամանգան քաղաքում անցկացվող հրապարակային հեծանվավազքի SILK WAY NAMANGAN CL2 միջազգային մրցաշարում Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ, Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Արթուր Վարելջյանը, սկրեչ մրցաձևում նվաճել է ոսկե մեդալ։
Այս մրցաձևում մասնակցել են հեծանվորդներ Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ադրբեջանից և Լատվիայից։
Օմնիում մրցաձևում Արթուր Վարելջյանը գրավել է երրորդ տեղը։
Հայաստանի հեծանվասպորտի մեծահասակների հավաքականի կազմում Նամանգանում հանդես է գալիս նաև Վահե Վիրաբյանը («Հայաստան» մարզական միություն)։ Տղաներին ուղեկցում է Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ավագ մարզիչ Դավիթ Մկրտչյանը։
Մայիսի 12-ին Հայաստանի թիմը մեկնելու է Ղազախստան հրապարակային հեծանվասպորտի եւս մեկ մրցաշարի։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.