17:28  ,  7 մայիսի, 2025

«Մեծ սաղավարտ»․ Հայաստանը կունենա 3 մասնակից

Հայաստանը 3 մասնակից կունենա մայիսի 9-11-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվելիո ձյուդոյի  «Մեծ սաղավարտի» խաղարկության հերթական փուլի մրցաշարում, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Մրցասպարեզ դուրս կգան Աշիկ Անդրեյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) եւ Գրիգորի Պասեվինը (81 կգ):

Մրցաշարին հայտավորված են 47 երկրների պատվիրակներ:

Աստանայում մասնակիցները հնարավորություն կստանան ձեռք բերել  վարկանիշային միավորներ  և հաստատել իրենց դիրքը միջազգային ասպարեզում:

Չեռնոգորիայում մարտին անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող էր հանդես եկել բանակային մարզիկ Աշիկ Անդրեյանը՝ գրավելով 5-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print