15:09  ,  3 մայիսի, 2025

Լեգենդար Մենի Պակյաոն կվերադառնա ռինգ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Մենի Պակյաոն կվերադառնա ռինգ։ 46-ամյա ֆիլիպինցին կիսամիջին քաշային կարգում WBC տիտղոսի համար կմենամարտի ամերիկացի Մարիո Բարիոսի հետ, հաղորդում է Source of Boxing-ը։

WBC-ի նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը հայտնել է, որ մենամարտը նախատեսված է հուլիսին։

Մենի Պակյաոն 2021թ․ օգոստոսին մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր կուբացի Յորդենիս Ուգասին։ Դրանից հետո նա ռինգ դուրս չի եկել։ Պակյաոն պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 72 մենամարտ, տարել է 62 հաղթանակ, կրել 8 պարտություն, ունի նաեւ 2 ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print