02:03  ,  1 մայիսի, 2025

ՉԼ․ Մխիթարյանը՝ լավագույն խաղացողի հավակնորդների քառյակում

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոնների կազմում լավագույն խաղացողի չորս հավակնորդների թվում է։ Քվեարկությունն ընթանում է «Ինտերի» սոցիալական էջերում։

Մրցանակին հավակնում են նաեւ դուբլի հեղինակ դարձած հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը, մեկ գոլ խփած ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը եւ շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը։ Մխիթարյանի գոլը VAR-ի միջամտությամբ չեղարկվել էր կես ոտնաթաթ խաղից դուրս վիճակի պատճառով։

Հանդիպումը Բարսելոնայում ավարտվել էր ոչ ոքի՝ 3:3:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում