02:03 1 մայիսի, 2025Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոնների կազմում լավագույն խաղացողի չորս հավակնորդների թվում է։ Քվեարկությունն ընթանում է «Ինտերի» սոցիալական էջերում։
Մրցանակին հավակնում են նաեւ դուբլի հեղինակ դարձած հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը, մեկ գոլ խփած ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը եւ շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը։ Մխիթարյանի գոլը VAR-ի միջամտությամբ չեղարկվել էր կես ոտնաթաթ խաղից դուրս վիճակի պատճառով։
Հանդիպումը Բարսելոնայում ավարտվել էր ոչ ոքի՝ 3:3:
— Inter (@Inter) April 30, 2025
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.