Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:
30-րդ վայրկյանին հանդիպման հաշիվը բացեց միլանյան թիմի ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը (տեսանյութ)։
21-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը (տեսանյութ)։
24-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը (տեսանյութ)։
38-րդ րոպեին կատալոնական թիմի երկրորդ գոլը խփեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ)։
64-րդ րոպեին «Ինտերին» առաջ մղեց Դենզել Դյումֆրիսը՝ ձեւակերպելով դուբլ (տեսանյութ)։
65-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի հարվածից հետո ինքնագոլ գրանցվեց «Ինտերի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերի անվան դիմաց (տեսանյութ)։
75-րդ րոպեին «Բարսելոնայի» դարպասը գրավեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն գրանցվեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ)։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Բարսելոնա» - «Ինտեր»՝ 3:3
Լամին Յամալ, 24, Ֆերան Տորես, 38, Յան Զոմեր, 65, ինքնագոլ - Մարկուս Տյուրամ, 1, Դենզել Դյումֆրիս, 21, 64
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի