00:54 1 մայիսի, 2025Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:
30-րդ վայրկյանին հանդիպման հաշիվը բացեց միլանյան թիմի ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը (տեսանյութ)։
21-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը (տեսանյութ)։
24-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը (տեսանյութ)։
38-րդ րոպեին կատալոնական թիմի երկրորդ գոլը խփեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ)։
64-րդ րոպեին «Ինտերին» առաջ մղեց Դենզել Դյումֆրիսը՝ ձեւակերպելով դուբլ (տեսանյութ)։
65-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի հարվածից հետո ինքնագոլ գրանցվեց «Ինտերի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերի անվան դիմաց (տեսանյութ)։
75-րդ րոպեին «Բարսելոնայի» դարպասը գրավեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն գրանցվեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ)։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Բարսելոնա» - «Ինտեր»՝ 3:3
Լամին Յամալ, 24, Ֆերան Տորես, 38, Յան Զոմեր, 65, ինքնագոլ - Մարկուս Տյուրամ, 1, Դենզել Դյումֆրիս, 21, 64
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.