20:11  ,  28 ապրիլի, 2025

ԵԱ․ Աշիկ Անդրեյանը 5-րդն է

Չեռնոգորիայում անցկացված ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել բանակային Աշիկ Անդրեյանը, որը 60 կգ քաշային կարգում գրավել է 5-րդ տեղը։

Գյումրեցի մարզիկը տարել է 3 հաղթանակ, կրել 2 պարտություն, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մրցաշարին մասնակցել է երեք մարզիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English