22:18  ,  26 ապրիլի, 2025

Անգլիայի գավաթ․ «Քրիսթալ Փելասը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

«Քրիսթալ Փելասը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղում լոնդոնյան թիմը 3:0 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային»։

Դուբլի հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Իսմաիլա Սառը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Էբերեչի Էզեն։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը ապրիլի 27-ին կվիճարկեն «Մանչեսթեր Սիթին» ու «Նոթինգեմ Ֆորեսթը»։

Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Քրիսթալ Փելաս» - «Աստոն Վիլա»՝ 3:0 

Էբերեչի Էզե, 31, Իսմաիլա Սառ, 58, 90+4

Չիրացրած 11մ՝ Ժան-Ֆիլիպ Մատետա («Քրիսթալ Փելաս»), 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում